Главная

  • Գրականությու

    Կտակ վասն գանձի

    Վարդան Այգեկցի

                                                      Կտակ վասն գանձի

    Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.

     — Ո՛վ որդեակքբազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց  յայգին մերիսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզայլ որ աշխատի ևւ խորագոյն փորէնա գտանէ զգանձն:

    Եւ յետ մահուն հօրնսկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէինեւ ամէն մէկ իւրն ջանայրզի ինքն գտցէ զգանձն:

    Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:

    Աշխարհաբար
    Իմաստասեր մի աղքատ մարդ, ուներ ծույլ որդիներ մահվան ժամին անչեց որդիներին և ասաց․

    — Որդիներս, լիքը գանձ կա պահված իմ հայրերից, այգում մեր, բայց տեղը ձեզ չեմ ասի, ով որ աշխատի և ամենախորը փորի նա էլ կգտնի գանձը։

    Հոր մահից հետո որդիները մոծ աշխատասիրությում աշխատում էին և փորձում մյուսից ավելին փորել, որպեսզի գտնեն գանձը։

    Եվ սկսեց այգին լավ աճել, առատ բերք տալ և շնորհիվ դրա, որդիները հարստացան։

    Բառարան

    ոմն                    — մի մարդ, մեկը (ոմն աղքատ – մի աղքատ մարդ)

    որդիս                — որդիներ

    ի ժամ մահուն — մահվան ժամին

    կոչեաց              — կանչեց

    զորդիսն            — որդիներին

    որդեակք           — որդյակներ

    պահեալ            — պահված

    ի հարցն իմոց   — իմ հայրերից, իմ հայրերի կողմից

    յայգին                — այգում

    զտեղին              — տեղը

    ոչ ցուցանեմ      — ցույց չեմ տալիս

    որ                                       — ով, ով որ

    խորագոյն                         — ավելի խոր

    փորէ                                  — այստեղ` փորի

    գտանէ                               — այստեղ` կգտնի

    յետ մահուան հօրն         — հոր մահվանից հետո

    մեծաւ աշխատութեամբ — մեծ չարչարանքով

    վարէին                              — վարում էին

    իւր ջանայր                        — ինքն էր ջանում (ձգտում էր)

    զի                                         — որ, որպեսզի

    գտցէ                                    — գտնի, կգտնի, պիտի գտնի, գտնելու է

    ետ                                        — տվեց

    ելից                                      — լցրեց

    զնոսա                                 — նրանց

    գանձիւ                                — գանձով

    Հարցեր և առաջադրանքներ

    1.Ճիշտ կարդա այս բառերն ու բառակապակցությունները.

    Կոչեաց, որդեակք, պահեալ, աշխատութեամբ, յայգին, յետ, զտեղին, զգանձն, զնոսա, մահուան, խորագոյն, իւրն:

    Կոչյաց, որդեյաք, պահյալ, աշխատույթամբ, հայգին, ետ, ըզտեղին, ըզգանձն, մահվան, խորագույն, յուրն։

    2. Հետևյալ բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու.

    ասէ, որդիքն, սկսան, յայգին մեր, զգանձն, սկսաւ, բազում պտուղ, ետ բազում պտուղ:
    Ասաց, որդիները, սկսեցին, մեր այգում, գանձն, շատ, բերք, տվեց առատ բերք։

    3.Աշխարահաբար դարձրու առակը:

    4.Ինչի՞ց է երևում հոր իմաստասեր լինելը:
    Հայրը իր իմաստությամբ ստիպեց ծույլ որդիներին աշխատել։

    5.Մեկ նախադասությամբ գրիր` ի՞նչ է ցույց տալիս առակը:
    Առակը ցույց է տալիս որ միայն աշխատասիրությունն է թույլ տալիս հասներ արդյունքի։

  • Գրականություն

    Ապրիլ 8-14

    Լեոնիդ Ենգիբարյանի գործերից երեքն ընտրի’ր, կարդա’, գրի’ր կարծիք-վերաբերմունք։

    Կատու

    Զոլավոր պոչով մի կատու ասաց Մեծն Աստվածուհուն. «Խնդրում եմ, շա՜տ եմ խնդրում, Մեծն Աստվածուհի, դու ամենակարող ես, ինձ կին դարձրու: Շա՜տ եմ ուզում»:

    Եվ Մեծն Աստվածուհին ասաց.« Դա անելը դժվար չէ, դժվարը սիրելն է, իսկ կինը, ով չի կարողանում սիրել, դադարում է կին լինելուց»:

    -Ես, ես կսիրեմ,-երդվեց զոլավոր պոչով կատուն:

    -Լավ,- ասաց Մեծն Աստվածուհին, -մեկ, երկու, երեք:

    Եվ կատուն դարձավ կին:

    Կինը սիրեց: Տղամարդը գեղեցիկ էր, բարձրահասակ: Ուներ արևագույն մազեր, որովհետև այնքան բարձրահասակ էր, որ գլուխը դիպչում էր արևին:

    Նա նույնպես սիրեց կատվին:

    Բայց երբ նա` տղամարդը, ուզում էր համբուրել, դժբախտություն պատահեց: Անկյունից դուրս պրծավ մի մուկ:

    Եվ կատուն մոռացավ, որ ինքն արդեն կատու չէ, վազեց մկան ետևից…ու կրկին դարձավ զոլավոր պոչով սովորական կատու:

    Իսկ տղամա ՞րդը: Ի ՞նչ կարող էր անել: Նա գնաց:

    Նա` տղամարդը, բարձարհասակ էր ու գեղեցիկ, ուներ արևագույն մազեր, որովհետև նա այնքան բարձրահասակ էր, որ գլուխը դիպչում էր արևին…

    Երկար լաց եղավ կատուն, բայց Մեծն Աստվածուհին անողոք էր: Չէ՞ որ նա էլ էր կին:

    Իմ կարծիքով կատուն պետք չէր որ կին դառնար, քանի որ կարող էր իր նման կատվի գտնել և սիրել՝ սիրել այնպես ինչպես այդ տղամարդուն։

    Ես քեզ նվիրում եմ աստղային անձրև

    Ես քեզ նվիրում եմ աստղային անձրև: Յուրաքանչյուր մարդու կյանքում լինում են աստղային անձրևներ` մաքուր և զարմանահրաշ: Լինում են եթե ոչ օրեր, ապա հազվադեպ ժամեր` լի աստղային լույսով, կամ նույնիսկ րոպեներ, թող նույնիսկ ակնթարթներ, բայց լինում են, անպայմա՜ն լինում են, միայն արժե հիշել…

    Հիշու՞մ ես, երբ դու կատարեցիր քո ամենավսեմ արարքը…

    Ամենասիրելի  մարդու հետ հանդիպման օրը, ժամը…

    Արվեստի հետ հանդիպման հիացքի պահը…

    Երջանկության րոպեներ, սուգ և ցավ փարատող վայրկյաններ… և բազում այլ ակնթարթներ, որոնք մարդիկ անվանում են  աստղային:

    Ես քեզ նվիրում եմ աստղային անձրև:

    Նայի՜ր, ես անձրևի կաթիլները քեզ համար բերել եմ իմ ափերի մեջ պահած:

    Աստղային փաթիլներ ասելով նա նկատի ուներ սիրելիի հետ հանդիպումը, արվեստի հանդեպ հիացմունքը, երջանկության րոպեները, սուգ և ցավ փարատող վայրկյաններ։ Պետք է ամեն մի վայրկյանդ «աստղային» ապրես։

    Առավոտ

    -Գարու՜ն, գարու՜ն,- կռնչաց ծեր ագռավը,- և ինչո ՞ւ եք բոլորդ ձեներդ գլուխներդ գցել: Միևնույն է, բոլորդ ծերանալու եք և փետուրներդ էլ վաղ թե ուշ թափվելու են: Կարելի է մտածել, հետո աշուն չի գալու ու ձմեռ էլ չի լինելու:

    -Հը՜մ,-մտազբաղ շպրտեց պառավ ձին և նայեց ագռավին: Նա ուզում էր ասել, որ գարունը կանաչ մարգագետին է, սեր..

    Բայց նրան մտրակեցին. եթե գործի մեջ ես, լավ կանես չփիլիսոփայես: Եվ նա շարունակեց ճանապարհը:

    Իսկ ագռավը թափահարեց թևերն ու իջավ ցած` ճանապարհին տաք կեր գտնելու:

    Իմ կարծիքով ագռավը շատ իմաստուն էր։ Եվ ձին էլ ճիշտ ասաց, որ նա նկատի ուներ որ գարունը կանաչ մարգագետին է, սեր։

    Վարդան Այգեկցի

  • Գրականություն

    Ապրիլի 15-21

    Արևմտահայերեն առակներից մեկն ընտրի՛ր և փոխադրի՛ր աշխարհաբարի:

    ԵՐԵՔ ՀԱՐՈՒՍՏ

    Երեք հարուստ կը վիճին ու վէճը հարթելու* համար կ՚երթան Խիկար իմաստունին քով.
    —Մենք եկած ենք գիտնալու, թէ մեզմէ ո՞վ հարուստ է։
    —Դու՛ն խօսիր,— կը դիմէ իմաստունը առաջին մարդուն։
    —Ես ոսկիի ու արծաթի, տուն ու տեղի, ունեցուածքի եւ արտ ու դաշտի տէր եմ, հարստութեանս չափ ու սահման չկայ։
    —Հիմա ալ դո՛ւն խօսէ տեսնենք,—կը դիմէ երկրորդին։
    —Ես թէեւ թագաւորին զօրապետն եմ, բայց իրմէ երեք անգամ աւելի հարուստ եմ։
    —Իսկ դո՛ւն ինչ կ՚ըսես,— կը դիմէ Իմաստունը երրորդին։
    —Ի՞նչ ըսեմ։ Ես ո՛չ պաշտօն ունիմ, ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ ալ արտ ու դաշտ։ Ես գիտուն մարդ մըն եմ, ունեցած-չունեցածս գլխուս մէջն է։
    Երեքը լսելէն յետոյ Խիկար Իմաստուն կ՚ըսէ.
    —Ձեզմէ ամէնէն հարուստը գիտունն է. անոր հարստութիւնը մնայուն ու անվերջանալի է եւ ոչ ոք կրնայ զայն խլել անկէ…։

    Երեք հարուստ վիճում էին և վեճը պարզելու համար որոշեցին գնալ Խիկար իմաստունի մոտ։ 
    -Մենք եկել ենք իմանալու թե ո՞վ է մեզանից ամենահարուստը։
    -Դու պատմիր քո ունեցվածքի մասին, – ասաց իմաստունը առաջին մարդուն։
    -Ես ոսկու և արծաթի, տան ու տեղի, ունեցվածքի և արտ ու դաշտերի տերն եմ, հարստությունս չափ և սահման չունի։
    -Հիմա էլ դու պատմիր տեսնեմ, – ասաց իմաստունը երկրորդ մարդուն։
    -Չնայած նրան, որ ես թագավորի զորապետն եմ, ես նրանից երեք անգամ ավելի հարուստ եմ։
    -Իսկ դու ի՞նչ կասես, – դիմում է իմաստունը երրորդին։
    -Ի՞նչ ասեմ։ Ես ոչ պաշտոն ունեմ, ոչ ոսկի, ոչ արծաթ, ոչ էլ արտ ու դաշտ։ Ես գիտուն մարդ են և իմ ամբողջ ունեցվածքը իմ գլխում է։

    2. Ստեղծագործի՛ր՝

    Ծուլությունը մեր այն արատներից է, որը շատերը ունեն։ Ծույլ մարդը չի կարող ոչնչի հասնել, ինչպես ասում են «Չի սխալվում այն մարդը, ով ոչինչ չի անում»։ Կարելի է ասել, ծուլությունը մի հիվանդություն է, որի բուժման համար երկար աշխատանք է պետք կատարել:Ծույլերը միշտ դժգոհում են, որ ոչինչ չի ստացվում իրենց մոտ, բայց մեղադրում են ուրիշների չընդունելով իրենց սխալը: Երբ մարդը աշխատասեր է լինունում, ցույց է տալիս իր ունակությունները, նա չի կարող ծուլանալ: Ձգտում է հասնել բարձրունքների,կատարելագրոծվել, զարգանալ, իսկ ծույլ մարդը միշտ նույնպ է մնում, երբեք չի ուզում տեսնել հեռուն:

  • Գրականություն

    Ապրիլի 22-28

    Փորձություն  (hնդկական  հեքիաթ)

    Դհավալմուքհը  երկու  ընկեր  ուներ,  որոնց  անչափ  սիրում  էր  և  ամեն  օր  այցելում  նրանց։  Առաջին  ընկերը  շատ  հարուստ  էր։  Ամեն  անգամ,  երթ  Դհավալմուքհը  այցելում  էր  նրան,  նստում  էին  համեղ  խորտիկներով  ու  քաղցրավենիքով  ծանրաբեռնված  ճոխ  սեղանի  շուրջ  և  ուրախ  զրուցում։  Երկրորդ  ընկերը  աղքատ  էր։  Նա  շատ  բան  չուներ  հյուրասիրելու,  բայց  միշտ  ուրախությամբ  էր  ընդունում  Դհավալմուքհին  և  նրա  հետ  կիսում  իր  վշտերն  ու  ուրախությունները։

    Ընկերների  հետ  ունեցած  այդ  մտերմությունը  վերջապես  շարժեց  Դհավալմուքհի  կնոջ  հետաքրքրությունը։  Նա  շատ  էր  ցանկանում  իմանալ,  թե  ովքեր  են  նրանք,  և  խնդրեց  ամուսնուն՝  ծանոթացնել  նրանց  հետ։

    Եվ  ահա  մի  օր  Դհավալմուքհը  կնոջն  իր  հետ  տարավ  ընկերների  մոտ։

    —  Օ՜,  բարով,  բարով  եկաք,—  ողջունեց  նրանց  աոաջին  ընկերը։—  Համեցեք,  խնդրեմ։  եվ  հյուրասիրեց  նրանց  ընտիր  թեյով  ու  համեղ  նախաճաշով։  Ընկերոջ  հյուրասիրությունը  մեծ  տպավորություն  թողեց  Դհավալմուքհի  կնոջ  վրա։

    Հաջորդ  օրը  նրանք  այցելեցին  երկրորդ  ընկերոջը։  Նա  գրկաբաց  ընդունեց  հյուրերին  ու  թեև  ոչ  խմելու,  ոչ  էլ  ուտելու  բան  ուներ  նրանց  առաջարկելու,  բայց  շատ  լավ  ժամանակ  անցկացրին։

    Երբ  տուն  էին  վերադառնում,  Դհավալմուքհի  կինը  միայն  առաջին  ընկերոջն  էր  գովաբանում։  Բայց  ամուսինն  ասաց.

    —  Նա  լավ  ընկեր  է,  կասկած  չկա,  բայց  մյուսն  ավելի  լավն  է։

    —  Ի՞նչ,  նա  նույնիսկ  մի  բաժակ  ջուր  չառաջարկեց  մեզ,—  զարմացած  ասաց  կինը։

    —  Դրանով  չեն  դատում  ընկերոջը,—  ասաց  Դհավալմուքհը։—  Ինձ  թվում  է,  որ  երկրորդ  ընկերոջս  զգացմունքներն  ավելի  անկեղծ  են։

    —  Իսկ  ես  էդ  կարծիքին  չեմ,—  համառեց  կինը։—  Համոզված  եմ,  որ  քո  առաջին  ընկերը  քեզ  ավելի  է  սիրում,  քան  երկրորդը։

    Դհավալմուքհը  որոշ  ժամանակ  լուռ  մնաց,  ապա  ասաց.

    —  Եթե  դու  իրոք  ուզում  ես  պարզել  ճշմարտությունը,  արի  փորձենք  նրանց։

    Եվ  նա  ասաց  կնոջը,  թե  ինչպես  պետք  է  փորձեին  նրանց։

    Հաջորդ  օրը,  ինչպես  որոշել  էին,  Դհավալմուքհի  կինը  գնաց  առաջին  ընկերոջ  մոտ  ու  տխուր  պատմեց,  որ  թագավորը  շատ  բարկացած  է  ամուսնու  վրա։  Չգիտեն՝  ինչ  անեն։  Ընկերը  ուսերը  վեր  քաշեց  ու  ասաց.

    —  Շատ  եմ  ցավում,  բայց  ոչնչով  օգնել  չեմ  կարող։  Ո՞վ  կհամարձակվի  թագավորին  դեմ  գնալ։

    Կինը  հուսահատ  դեմք  ընդունեց  ու  գնաց  երկրորդ  ընկերոջ  մոտ,  որը,  լսելով  նրան,  անմիջապես  վերցրեց  թուրն  ու  վահանը  և,  հավատացնելով,  որ  ամեն  ինչ  կանի  նրա  ամուսնուն  պաշտպանելու  համար,  գնաց  պալատ։

    Բայց  ճանապարհին  Դհավալմուքհը  հանդիպեց  նրան  ու  ասաց.

    —  Սիրելի  ընկեր,  մի՛  անհանգստանա,  թագավորը  ներեց  ինձ։  Տուն  գնանք։

    Այսպիսով,  Դհավալմուքհի  կինը  համոզվեց,  որ  երկրորդ  ընկերն  իրոք  ճշմարիտ  ընկեր  է,  որովհետև  պատրաստ  էր  կռվելու  հանուն  ընկերոջ,  նույնիսկ  սեփական  կյանքը  վտանգի  ենթարկելով։

    Առաջադրանքներ

    Ա)  Հեքիաթում արտահայտված գաղափարն այն է, որ․

    • ընկերոջը հյուրասիրելը կարևոր է
    • միայն լավ ժամանակ անցկացնելով լավ ընկերներ չեն լինում
    • ընկերոջը փորձելը լավ բան չէ
    • կինը ամուսնու ամենաիմաստուն ընկերն է
    • լավ ընկերը միշտ պատրաստ է օգնելու ընկերոջը
    • լավ ընկեր լինել չի նշանակում իր մասին չմտածել։

    Բ) Համաձայնե՛ք կամ մի՛ համաձայնեք ներկայացված մտքերի հետ՝ Ձեր պատասխանը հիմնավորելով հեքիաթից դուրս գրված համապատասխան հատվածներով և Ձեր վերլուծությամբ։

    • Դհավալմուքհը նախօրոք գիտեր, որ առաջին ընկերը լավ ընկեր չէ, բայց անչափ սիրում էր նրան։

    Համաձայն չեմ, քանի որ հեքիաթում ասվում է որ նա լավ ընկեր է, կասկած չկա, բայց մյուսն ավելի լավն է։

    • Դհավալմուքհը ամեն օր օգտվում էր հարուստ ընկերոջ ճոխ սեղանից, իմանալով, որ նա այնքան էլ անկեղծ չէ։

    Համաձայն չեմ, քանի որ Դհավալմուքհը ամեն օր չէր օգտվում հարուստ ընկերոջ ճոխ սեղանից և նա կարծում էր որ երկու ընկերն էլ անկեղծ էին բայց երկրորդը ավելի անկեղծ էր։

    • Կինն ասում էր, որ աղքատ ընկերը կարող էր ինչ-որ բանով հյուրասիրել, բայց չարեց դա, և դա նշանակում է, որ այնքան էլ լավ ընկեր չէ։

    Համաձայն եմ, կինը այդպես էր կարծում, բայց հեքիաթի վերջում վստահ եմ կնոջ կարծիքը փոխվեց։

    • Կինը այնքան էլ չէր վստահում ամուսնու ողջամտությանը։

    Համաձայն չեմ, քանի որ հեքիաթում ոչ մի տեղ այդ մասին չի ասվում։

    • Դհավալմուքհը այնքան էլ անկեղծ չէր աղքատ ընկերոջ հետ․ նա նրան չասաց փորձության մասին։

    Համաձայն չեմ, քանի որ Դհավալմուքհը չասեց փորձության մասին քանի որ կարծեց որ կմտածի որ ինքը աղքատ ընկերոջը չի վստահում։

    2.Գործնական աշխատանք. 31-35-րդ առաջադրանքներ։

    31.Տրված նախածանցներով կազմել 3-ական ածանցավոր բառ:
    Ան-անմիտ, անխելք, անուշադիր
    ապ-ապօրինի, ապերախտ, ապերջանիկ 
    բաց-բացատրագիր, բացատրանք, բացասել
    գեր-գերմարդ, գերխնդիր, գերիշխող
    դժ-դժգոհ, դժբախտ, դժմիտ
    համ-համահունչ,համատեղ, համամիտ
    հակ-հակադարձ, հակադիր, հակահունչ
    ստոր-ստորգետնյա, ստորակետ, ստորադաս
    չ-չբեր, չհաս, չտես
    տ-տհաս,տգետ,տձև
    դեր-դերանուն, դերբայ
    արտ-արտանկար, արտագրել, արտատպել
    փոխ-փոխանցում, փոխնախարար, փոխգնդապետ
    ենթ-ենթադրել, ենթակազմ, ենթասպա
    անդր-անդրշիրիմյան, անդրավարտիք, անդրադարձ

    32.Տրված վերջածանցներով կազմել 3-ական ածանցավոր բառ;
    ալի-զարմանալի,հասկանալալի,հրաշալի
    գին-ահագին,սրտագին,չարագին
    անի-երանի,ավագանի,տեսականի
    ավուն-երկարավուն,կլորավուն,կարմրավուն
    յալ-անցյալ,բարձյալ,մոլորյալ
    ուն-փայլուն,ծաղկուն,երերուն
    ելի-զարհուրերի,պաշտելի,սիրելի
    ան-անատամ,անտուն,անտանելի
    անակ-անակընկալ,ժամանակ,ճոճանակ
    անոց-հիվանդանոց,դպրանոց,ամառանոց
    ոց-հոգոց,գոգնոց,գզըրոց
    ուստ-գալուստ,ելուստ,հագուստ
    եստ-ուտեստ,գովեստ,պահետ
    իչ-առքիչ,երգիչ,քննիչ
    յուն-հնչյուն,դղրդյուն,պայթյուն
    ստան-Հայասատան,Հունասատան,Ռուսաստան
    վածք-գործվացք,դարձվացք,կալվացք
    ույց-կառույց,անթաքույց,զեկույց
    ք-նոխկանք,զըզվանք,հարգանք
    33. Բառաշարքում գտնել վերջածանցավոր բառերը և ընդգծել ածանցները:

    Վայրի, խոհուն, մրգատու, մականուն, փութկոտ, մուրացկան, առհավետ, արգելակ, գունեղ, ոսկեգույն, նվազագույն, բանակ, խորք, միածին, զայրույթ, դռնակ, միաբան, իշխան, հարսնացու:

    34.Տրված կապակցություններում ընդգծված բառերով փոխաբերական իմաստով բառակապակցություն կազմիր:
    Օրինակ՝ մաքուր սրբիչ-մաքուր հոգի
    լուսավոր սենյակ- լուսավոր Մարդ
    բարձր սար-բարձր մակարդակ
    սև գրիչ-սև հոգի
    տափակ տանիք- տափակ հումոր
    սուր դանակ-սուր հումոր
    ծանր իր-ծանր բնավորություն
    խոր ձոր-

    35. Կետերի փոխարեն գրիր ածանցներ:
    Օրինակ՝ վազ.- վազք, վազորդ
    արմավ-արմավենի
    ուժ-ուժգին, ուժեղ
    հարսն-հարսնանիք, հարսնացու
    տենչ-տենչագին, տենչական
    գործ-գործիք, գործարք
    մետաղ-մետաղական
    խռով-խռովել
    փայլ-փայլել, փայլուն
    վերջ-վերջին, վերջի վերջո
    հոտ-հոտել
    հուր-հուրան
    խնձոր-խնձորենի

  • Գրականություն

    Կրակի  առասպելը: Վլադիրմիր Հուլպաչ

    ապրիլի 29- մաիսի 5

    Արևի  ճառագայթները  տարածվել  էին  ողջ  հնդկական  երկրի  վրա,  բայց  չէին  հասնում  Խոր  Հովտին։  Այնտեղ  խստաշունչ  ձմեռն  էր  իշխում,  և  բոլոր  կենդանիները,  բացառությամբ  թավամազ  արջի,  Արևի  գթությունն  էին  աղերսում։

    Մի  գիշեր  սոսկալի  փոթորիկ  սկսվեց․  այնպիսի  փոթորիկ,  որ  ծառեր  էր  ջարդում  և  արմատախիլ  անում,  ժայռեր  էր  փշրում  և  իր  ճանապարհին  ավերում  ամեն  ինչ։  Սակայն  մի  փոքրիկ  կղզյակի  վրա,  Մեծ  Ջրերի  մեջտեղում  կանգնած  էր  միայնակ  մի  թզենի  և  անտարբեր  երգում  էր  գարնան  երգը՝  ծաղրելով  մոլեգնող  տարերքը։

    Այս  բանն  ավելի  կատաղեցրեց  փոթորկին։

    ―  Քեզ  կսպանե՛մ,―  գոռաց  ամպրոպը  և  հարվածեց  քաջ  թզենու  ուղղակի  սրտին։

    Ա՛յ  քեզ  զարմանք,  նույնիսկ  նրա  երգը  չդադարեց։  Թզենու  սրտում  վառվող  կրակը  երգը  փոխանցեց  լճի  ալիքներին,  որոնք  հերթով  փոխանցեցին  ափերին  և  այնտեղից՝  դեպի  հեռուները։

    Արդեն  փոթորիկը  ուժասպառվում  էր։  Համարյա  արևածագ  էր,  փոթորիկը  հեռացել  էր  հյուսիս,  իր  ետևում  ավերածություն  թողնելով։  Ամպրոպը  նույնպես  չվել  էր  փոթորկի  հետ,  անընդհատ  ետ  նայելով  շանթահարված  թզենուն։  Թզենին  այլևս  չէր  երգում,  նրա  բունն  ու  ճյուղերը  կրակով  էին  բռնկված,  և  կապույտ  ծխի  մի  սյուն  էր  երկինք  բարձրանում։

    Խոր  Հովտում  բնակվող  կենդանիները  շուտով  նկատեցին  այդ  ծուխը։

    Անգղը  թռավ  վեր  և  աչքերը  հառեց  ծխի  կողմը։

    ―  Կրա՜կ,―  գոչեց  նա,―  կրակ  կա  կղզու  վրա։

    ―  Ի՞նչ  բան  է  այդ  կրակը,  ինչի՞  է  նման,―  հարցրին  մյուս  կենդանիները։

    ―  Մի  կարմրադեղին  բան  է  և  անընդհատ  երգում  է,  ահա  ամենը,  ինչ  գիտեմ  կրակի  մասին,―  պատասխանեց  անգղը։

    ―  Կրակը  մեր  բարեկամն  է,―  ասաց  սարդը,―  եթե  կարողանանք  կրակը  բերել,  մեզ  տաք  կպահի։  Ուզո՞ւմ  եք  գնամ  բերեմ։

    ―  Ի՞նչ․․․  Դո՞ւ,―  ծիծաղեց  բուն  հեգնանքով,―  քո  սրունքներն  այնքան  ծուռտիկ  են,  մի  արջի  քուն  կտևի  մինչև  գնաս  և  վերադառնաոս։  Ես  ինքս  կգնամ։

    Բուն  թափահարեց  թևերը  և  շարժվեց  դեպի  կղզին։

    Պարզվեց,  որ  կրակ  բերելը  շատ  ավելի  դժվար  էր,  քան  թվում  էր  բուին։  Նա  վերցրեց  շիկացած  կրակի  մի  կտոր  և  ցավից  գոռալով՝  վայր  գցեց  անմիջապես։  Նա  խանձել  էր  իր  փետուրները  և  շատ  ուրախ  կլիներ,  եթե  տուն  վերադառնար  առանց  նոր  փորձանքի։  Երբ  վերադարձավ,  անմխիթար  կերպով  մի  ճյուղի  նստած՝  ջանում  էր  արդարացնել  իրեն։

    ―  Կրակը  մեր  բարեկամը  չէ,  նա  նույնիսկ  չուզեց  ինձ  հետ  խոսել,  քիչ  էր  մնում  սպաներ  ինձ։

    ―  Ես  դիմացկուն  մաշկ  ունեմ,―  պարծեցավ  ակնոցավոր  օձը,―  գնամ  տեսնեմ  ինչ  կարող  եմ  անել։

    Բայց  նա  էլ  այրվածքներ  ստանալով  իսկույն  ընկրկեց։

    ―  Կրակը  արտակարգ  ուժ  ունի,―  բացատրեց  նա  մյուսներին,  երբ  վերադարձավ  ձեռնունայն,―  ամբողջովին  այրեց  ինձ։

    ―  Դուք  ինձ  մոռացե՞լ  եք։  Ես  արտակարգ  ուժ  ունեմ,  և  ո՞վ  գիտե,  գուցե  ինձ  հաջողվի  կրակը  բերել։  Ես  գիտեմ  նրա  հետ  վարվելու  ձևը,―  ասաց  սարդը։

    Թեև  ոչ  ոք  չհավատաց,  բայց  ոչ  մեկն  այս  անգամ  չփորձեց  նրան  հեգնել,  բոլորն  էլ  ուզում  էին  տեսնել,  թե  նա  ինչպես  կկատարի  իր  խոստումը։

    Սարդը  չշտապեց  գնալ։  Ամենից  առաջ  մի  մեծ  պարկ  ճարեց  և  խնամքով  ծալելով,  կապեց  իր  մեջքին։  Հետո  ճանապարհ  ընկավ։

    Նրա  ճանապարհորդությունը  երկար  տևեց։  Սարդի  ծռմռված  սրունքները  դժվարությամբ  էին  հաղթահարում  հանդիպող  խոչընդոտները,  և  երբ  մտավ  ջուրը,  ալիքները  նրան  այս  ու  այն  կողմ  էին  շպրտում,  նա  աշխատում  էր,  որ  իր  մեջքի  բեռը  իրեն  ջրի  հատակը  չքաշի։

    Մի  փոքր  հանգստանալուց  հետո  սարդը  վճռական  գործի  անցավ։  Իր  կապոցից  հանելով  մի  երկար  թել՝  կամաց֊-կամաց  փաթաթեց  ամենաշիկացած  կտորին  և  սկսեց  մի  կախարդական  պար  պարել,  որպեսզի  թելը  չբռնկվի։  Երբ  վերջացրեց,  թանկագին  ավարը  դրեց  կապոցի  մեջ  և  վերադարձի  ճամփան  բռնեց։

    Բոլոր  կենդանիները  նրան  էին  սպասում։  Նրանք  անհամբեր  հետաքրքրությամբ  շրջապատեցին  սարդին  տեսնելու,  թե  ի՞նչ  է  արել։  Սարդը  թափ  տվեց  կրակը  կապոցից  և  ասաց․

    ―  Քաջ  թզենին  մի  այնպիսի  բարեկամ  է  ուղարկել,  որ  ամենադաժան  ցրտին  էլ  մեզ  կտաքացնի,  բայց  մենք  պետք  է  խնամենք  նրան  և  կերակրենք,  այլապես  կսառչի։

    ―  Հուսով  եմ,  որ  շատ  չի  ուտի,―  ասաց  արջամուկը,  վախենալով,  որ  իր  բաժնի  կեսը  կրակին  կտան։

    ―  Մի  անհանգստացիր,  կրակը  միայն  չոր  փայտ  է  ուտում,―  հանգստացրեց  նրան  սարդը։

    ―  Օհո՜,  բայց  քիչ  առաջ  փոթորիկ  էր,  և  ամբողջ  փայտը  թրջված  է։

    ―  Ես  նրան  կտամ  իմ  կեղևը,  որ  թաց  էլ  է  վառվում,―  ասաց  սոճին՝  պոկելով  կեղևի  մի  մեծ,  սպիտակ  կտոր։

    Սկյուռը  պոկեց  մի  մեծ  շերտ  և  մոտեցրեց  կրակին։  Դեղնակարմիր  ծուխ  բարձրացավ․  սկսեց  վառվել։

    Այն  ժամանակվանից  կրակը  երբեք  չի  հանգել։  Ցերեկները  սկյուռը  պահում  էր  կրակը,  իսկ  երեկոյան  բոլորը  հավաքվում  էին  նրա  շուրջը  և  երգում  մի  երգ,  որին,  եթե  ուշադրությամբ  ականջ  դնեք,  կտեսնեք,  որ  մասնակցում  է  նաև  կրակը․
    Երբ  որ  կրակն  է  բոցկլտում  պայծառ,
    Մենք  սիրով  նրա  շուրջն  ենք  հավաքվում,
    Լսում  տերևների  երգը  անդադար․
    Մեր  բարեկամն  է  կրակը  կյանքում։

    Առաջադրանքներ

    Ա)  Համեմատաբար անկախ երկու մասի բաժանե՛ք հեքիաթը։ Հիմնավորե՛ք առաջին մասի անհրաժեշտությունը հեքիաթում։

    Արևի  ճառագայթները  տարածվել  էին  ողջ  հնդկական  երկրի  վրա,  բայց  չէին  հասնում  Խոր  Հովտին։  Այնտեղ  խստաշունչ  ձմեռն  էր  իշխում,  և  բոլոր  կենդանիները,  բացառությամբ  թավամազ  արջի,  Արևի  գթությունն  էին  աղերսում։

    Մի  գիշեր  սոսկալի  փոթորիկ  սկսվեց․  այնպիսի  փոթորիկ,  որ  ծառեր  էր  ջարդում  և  արմատախիլ  անում,  ժայռեր  էր  փշրում  և  իր  ճանապարհին  ավերում  ամեն  ինչ։  Սակայն  մի  փոքրիկ  կղզյակի  վրա,  Մեծ  Ջրերի  մեջտեղում  կանգնած  էր  միայնակ  մի  թզենի  և  անտարբեր  երգում  էր  գարնան  երգը՝  ծաղրելով  մոլեգնող  տարերքը։

    Այս  բանն  ավելի  կատաղեցրեց  փոթորկին։

    ―  Քեզ  կսպանե՛մ,―  գոռաց  ամպրոպը  և  հարվածեց  քաջ  թզենու  ուղղակի  սրտին։

    Ա՛յ  քեզ  զարմանք,  նույնիսկ  նրա  երգը  չդադարեց։  Թզենու  սրտում  վառվող  կրակը  երգը  փոխանցեց  լճի  ալիքներին,  որոնք  հերթով  փոխանցեցին  ափերին  և  այնտեղից՝  դեպի  հեռուները։

    Արդեն  փոթորիկը  ուժասպառվում  էր։  Համարյա  արևածագ  էր,  փոթորիկը  հեռացել  էր  հյուսիս,  իր  ետևում  ավերածություն  թողնելով։  Ամպրոպը  նույնպես  չվել  էր  փոթորկի  հետ,  անընդհատ  ետ  նայելով  շանթահարված  թզենուն։  Թզենին  այլևս  չէր  երգում,  նրա  բունն  ու  ճյուղերը  կրակով  էին  բռնկված,  և  կապույտ  ծխի  մի  սյուն  էր  երկինք  բարձրանում։

    Եթե չլիներ պատմվածքի առաջին մասը, մենք չէինք հասկանա, թե այդ ի՞նչ երգող կրակի մասին է խոսքը և արդյոք կենդանիները ունեի՞ն այդ կրակի կարիքը, թե՞ ոչ։

    Բ) Համաձայնե՛ք կամ մի՛ համաձայնեք՝  Ձեր պատասխանը հիմնավորելով հեքիաթից դուրս գրված համապատասխան հատվածներով և Ձեր վերլուծությամբ։

    • Կրակի ջերմության կարիք ոչ ոք  չուներ։

    Այո դա այդպես է։ Կենդանիները առանց կրակ ապրել են և հետագայում էլ կարող էին այդպես ապրել։

    • Թզենին սիրում էր ծաղրել և ընդամենը ծիծաղում էր փոթորկի վրա։

    «Մի գիշեր սոսկալի փոթորիկ սկսվեց․ այնպիսի փոթորիկ, որ ծառեր էր ջարդում և արմատախիլ անում, ժայռեր էր փշրում և իր ճանապարհին ավերում ամեն ինչ։ Սակայն մի փոքրիկ կղզյակի վրա, Մեծ Ջրերի մեջտեղում կանգնած էր միայնակ մի թզենի և անտարբեր երգում էր գարնան երգը՝ ծաղրելով մոլեգնող տարերքը»։

    • Փոթորիկն ու ամպրոպը հաղթեցին թզենուն՝ շանթահարելով նրան։

    «Մի գիշեր սոսկալի փոթորիկ սկսվեց․ այնպիսի փոթորիկ, որ ծառեր էր ջարդում և արմատախիլ անում, ժայռեր էր փշրում և իր ճանապարհին ավերում ամեն ինչ։ Սակայն մի փոքրիկ կղզյակի վրա, Մեծ Ջրերի մեջտեղում կանգնած էր միայնակ մի թզենի և անտարբեր երգում էր գարնան երգը՝ ծաղրելով մոլեգնող տարերքը»։ Փոթորիկին քանի որ նյարդայնացնում էր թզենու ծաղրանքը, նա թզենուն շանթահարեց։

    • Իմաստնությունը մարմնի մեծության հետ չի կապվում։

    «Սարդը չշտապեց գնալ։ Ամենից առաջ մի մեծ պարկ ճարեց և խնամքով ծալելով, կապեց իր մեջքին։ Հետո ճանապարհ ընկավ։ Նրա ճանապարհորդությունը երկար տևեց։ Սարդի ծռմռված սրունքները
    դժվարությամբ էին հաղթահարում հանդիպող խոչընդոտները, և երբ մտավ ջուրը, ալիքները նրան այս ու այն կողմ էին շպրտում, նա աշխատում էր, որ իր մեջքի բեռը իրեն ջրի հատակը չքաշի։ Մի փոքր հանգստանալուց հետո սարդը վճռական գործի անցավ։ Իր կապոցից
    հանելով մի երկար թել՝ կամաց֊կամաց փաթաթեց ամենաշիկացած կտորին և սկսեց մի կախարդական պար պարել, որպեսզի թելը չբռնկվի։ Երբ վերջացրեց, թանկագին ավարը դրեց կապոցի մեջ և վերադարձի ճամփան բռնեց»:
     Ես համամիտ եմ այս մտքին։ Կարևոր չի մարմնի մեծությունը, կարևոր է մարդու իմաստությունը։ Չի կարելի մարդու մասին կարծիք հայտնել իր բոյի կամ էլ տարիքի մասին։ Կարող է մարդը իր տարիքին համեմատ ավելի շատ բան գիտի։

    • Թզենին անվախ էր և ուժեղ, անտարբեր էր սպառնալիքների հանդեպ։

    Թզեզնի շարունակելով երգել ապացուցում էր, որ չգիտեր ինչ կլիներ իր հետ հետո։

    • Փոթորիկն ու ամպրոպը պարտվեցին։

    Չեմ կարող ասել որ պարտվեցին։ Նրանք սպանեցին Թզենուն և գնացին, հետևաբար իրենց գործը ավարտին հասցրեցին։

    • Միայն ամպրոպ-փոթորկի ժամանակ գարնան երգը հնչեցնողը կարող էր կրակ նվիրել։

    Ըստ պատմության, այո։ Պատմությունը այնպես դասավորվում որ եթե Թզենին չերգեր և նրան չսպանենին, հետևաբար կրակ չէր առաջանա։

    • Կենդանիների համար միևնույնն էր՝ կրակ կա՞, թե՞ չկա։

    Սկզբում այո, բայց այնուհետև ոչ։ Նրանք մինջև այդ չգիտեյին կրակն ինչ բան է, և ձմռանը ապրում էին առանց կրակի։ Սակայն երբ նկատեցին այն հասկացան որ դա միակ տաք աղբյուրն է, որը կփրկի նրանց ձմռանը։

    • Թզենին անշրջահայաց էր․ իզուր զոհվեց հրկիզվելով։ 

    Իմ կարծիքով ոչ։ Նա իզոր չզոհվեց, իր զոհվելուց հետո առաջացավ կրակ, որը կենդանիները այնուհետև օգտագործեցին։

  • Պատմություն

    1. XIX դարի երկրորդ կեսին և XX դարի սկզբին աշխարհի առաջատար երկրներում զարգանում էր արդյունաբերական հասարակությունը: Հայաստանը արդյունաբերականացման ուղին բռնած Ռուսաստանի և կիսագաղութային Օսմանյան կայսրության կազմում էր: Այս իրավիճակը պայմանավորեց Հայաստանի զարգացման առանձնահատկությունները նրա երկու խոշոր հատվածներում: Այնուամենայնիվ, արդյունաբերական քաղաքակրթության նվաճումները մուտք գործեցին նաև հայ իրականություն, սկսեցին փոխել մարդկանց կենցաղը, ապրելակերպը, աշխարհայացքը:

      Ի՞նչ բարեփոխումներ իրականացվեցին XIX դ. երկրորդ կեսին Ռուսաստանում:

      Ներկայացրեք դրանց ազդեցությունն Արևելյան Հայաստանի տնտեսա կան և սոցիալական կյանքի զարգացման վրա: Ինչո՞ւ ցարիզմը հայերի նկատմամբ ուժեղացրեց ազգային ճնշման քաղաքականությունը:

    Ընդհանուր գծերով ներկայացրեք արևմտահայության վիճակը Օսմանյան կայսրությունում:

    XIX դ. երկրորդ կեսին Ռուսաստանում սկսվեց արդյունաբերական հասարակության ձևավորումը: Երկրի հասարակական առաջընթացն արագացավ հատկապես Ալեքսանդր II կայսեր կողմից 1860-1870-ական թթ. իրականացված ազատական (լիբերալ) բարեփոխումների շնորհիվ: Արդիականացման գործընթացը ներթափանցեց նաև կայսրության ազգային երկրամասեր, այդ թվում՝ Արևելյան Հայաստան:
    Ցարական հրովարտակով Ռուսաստանում 1861 թ. վերացվեց ճորտատիրությունը: Դա մեծ հնարավորություններ բացեց երկրի զարգացման համար: Նկատի ունենալով, որ Արևելյան Հայաստանում ճորտատիրություն չկար, այստեղ ավելի ուշ իրականացվեց հողային վերափոխումը: 1870 թ. մայիսի 14–ի ցարական օրենքն Արևելյան Հայաստանում հողի սեփականատեր ճանաչեց կալվածատերերին: Նրանցից կախյալ գյուղացիներին միայն բարձր փրկագնով իրավունք տրվեց դառնալու հողի սեփականատեր: Այդ պատճառով շատ քիչ գյուղացիներ կարողացան հող ձեռք բերել: Բացի այդ, օրենքը չէր վերաբերում գյուղական բնակչության մոտ 72 տոկոսը կազմող պետական գյուղացիական տնտեսություններին: Միայն 1912 թ. դեկտեմբերի 20-ի օրենքով բոլոր գյուղացիներին պարտադրվեց հետ գնել իրենց հողերը` որպես մասնավոր սեփականություն:

    Կովկասի փոխարքայության տարածքում կատարվեցին նաև դատական և քաղաքների կառավարման բարեփոխումներ: Քաղաքներում ընտրվում էին ինքնավարության մարմիններ՝ դումաներ:

    Ռուսական կապիտալը սկսեց լայնորեն ներդրվել Անդրկովկասում: Տեղի տնտեսական կյանքի զարգացմանն էապես նպաստեց երկաթուղու շինարարությունը, որն Այսրկովկասում սկսվեց XIX դ. 60–ական թթ. և շարունակվեց մինչև Առաջին համաշխարհային պատերազմը: 1899 թ. գործարկվեց Թիֆլիս—Ալեքսանդրապոլ-Կարս երկաթուղին, իսկ երեք տարի անց` Ալեքսանդրապոլ-Երևան հատվածը: Երկաթուղին պայմաններ ստեղծեց կապիտալիստական հարաբերությունների արագ զարգացման համար:

    Փոխվում էին հասարակության սոցիալական կառուցվածքը, մարդկանց աշխարհայացքն ու կենցաղը: XX դ. սկզբին՝ Արևելյան Հայաստանում բանվորների թվաքանակը կազմում էր 20-22 հազար մարդ:


    Թեև զարգացում ապրեց տնտեսությունը՝ Արևելյան Հայաստանը նախկինի պես մնում էր թույլ զարգացած ագրարային երկրամաս արդարդյունաբերացող Ռուսաստանի կազմում:
    Ազգային ճնշման ուժեղացումը: XIX դ. երկրորդ կեսին ռուսական ինքնակալությունը սաստկացրեց իր գաղութային քաղաքականությունն ազգային երկրամասերում: Անդրկովկասի նվաճումից հետո ռուսական արքունիքի սևեռուն նպատակն էր աստիճանաբար ռուսականացնել տեղական ժողովուրդներին: Ցարիզմը վարում էր խտրական քաղաքականություն և արգելում էր տարրականից բարձր հայկական դպրոցներ ունենալը։

    XIX դ. երկրորդ կեսին Օսմանյան կայսրությունն անկասելի անկում էր ապրում: Թուրքական տիրապետության ծանր պայմաններում գտնվող ազգերը հերոսական պայքար էին ծավալել իրենց անկախությունը վերականգնելու համար: Նրանցից շատերը հաղթանակով ավարտեցին ազգային–ազատագրական պայքարը և հասան բաղձալի արդյունքների: Այլ էր իրավիճակը մեր հայրենիքի բռնազավթված մասում՝ Արևմտյան Հայաստանում:

    Թուրքական կառավարությունը հաճախակի փոխում էր Արևմտյան Հայաստանի վարչական բաժանումը: Դա արվում էր այն նպատակով, որպեսզի ոչ մի նահանգում հայերը մեծամասնություն չկազմեին: Իսկ վարչական բաժանումներում արգելված էր գործածել Հայաստան անունը:

    XIX դ. վերջին՝ Արևմտյան Հայաստանի տարածքը բաժանված էր վեց նահանգների (վիլայեթներ): Դրանք էին՝ Վանի, Էրզրումի (Կարին), Բիթլիսի, Դիարբեքիրի, Խարբերդի և Սեբաստիայի նահանգները: Այս վարչական բաժանումը պահպանվեց մինչև Առաջին աշխարհամարտը:

    2. Հայ ազատագրական շարժումը XIX դարի երկրորդ կեսին թափ հավաքեց, ձևավորվեցին հասարակական–քաղաքական երեք հիմնական հոսանքներ, որոնք մշակում էին շարժման նոր գաղափարախոսությունը, նախապատրաստում պայքարի զինված փուլի ծավալումը: Դրա առաջին լուրջ դրսևորումները եղան արևմտահայ սահմանադրական շարժումը և Զեյթունի 1862 թ. ապստամբությունը:

    Թվարկե՛ք երեք հոսանքները, նշե՛ք դրանց գլխավոր տարբերությունները: Հայտնի ի՞նչ ներկայացուցիչների գիտեք: Ազգայնական գաղափարների տարածումը հայկական միջավայրում ի՞նչ նշանակություն ունեցավ:

    Երեք հոսանքներն էին՝ պահպանողականությունը, ազատականությունը և ազգայնականությունը։

    XIX դ. 50-70-ական թթ. գոյություն ունեցած հայ քաղաքական հոսանքների մեջ առանձնանում էր պահպանողականությունը: Այս հոսանքի ներկայացուցիչները համոզված էին, որ հայ ժողովրդի ապագան ազգային արժեքների պահպանության մեջ է: Նրանք ձգտում էին վերականգնելու հայկական թագավորությունը, պահպանելու Հայոց եկեղեցու դերը, հայ նահապետական ընտանիքի բարոյական նկարագիրը, անաղարտ պահելու հին հայերենը՝ գրաբարը: Ուստի հաճախ դեմ էին արտահայտվում ամեն մի նորամուծության, եվրոպական արժեքների ընդօրինակմանը՝ դրանք համարելով ազգի համար վնասակար:

    Միաժամանակ պահպանողականները փորձում էին Հայ եկեղեցու և դպրոցի միջոցով կրթել ազգի երիտասարդությանը, պատրաստել գիտնականներ, թարգմանիչներ, գրողներ, հոգևորականներ:
    Այս հոսանքի հայտնի ներկայացուցիչներ էին Գաբրիել վարդապետ Այվազովսկին, Հովհաննես Չամուռճյանը։

    Հայ հասարակության մեջ հանդես եկած ազատական հոսանքի ներկայացուցիչները, ոգևորված եվրոպական ազատական (լիբերալ) գաղափարներով, պայքար սկսեցին հայության հասարակական և մշակութային կյանքը փոփոխելու, հայ ավանդական դպրոցն ու եկեղեցին բարեփոխելու համար: Ազատականները կամ ազատամիտները սուր քննադատության էին ենթարկում հայ իրականության հին` նահապետական բարքերը, հատկապես՝ դրանց ջերմ պաշտպան եկեղեցուն: Հաճախ ազատականների այդ քննադատությունը հասնում էր ծայրահեղության: Ազատականները նույնիսկ ըստ պատշաճի չէին գնահատում Հայ եկեղեցու երկարամյա ազգային–մշակութային դերը, հայոց լեզվի անաղարտության պահպանման գործում գրաբարի բացառիկ նշանակությունը: Պատահական չէ, որ նրանք պահանջում էին հրաժարվել գրաբարից և անցնել ամբողջ ժողովրդի համար հասկանալի աշխարհաբարին:
    Ահս հոսանքի ամենանշանավոր դեմքերից էր Ստեփանոս Նազարյանցը։

    Հայ ազգայնականությունը: XIX դ. երկրորդ կեսին ազատական հոսանքից անջատվեցին ավելի արմատական տրամադրված ներկայացուցիչներ, որոնք ձևավորեցին հասարակական–քաղաքական նոր ուղղություններ: Դրանցից մեկը ներկայացնում էր հասարակության հեղափոխական վերափոխման կողմնակից, մեծ ժողովրդավար Միքայել Նալբանդյանը (1829-1866): Նա համոզված էր, որ հայ ազգային արժեքները պետք է համապատասխանեցնել եվրոպական արժեքային համակարգին, ապստամբության ճանապարհով հասնել իրավահավասար, արդար հասարակության ստեղծմանը: Այսպիսով՝ Մ. Նալբանդյանն ազգային հեղափոխական–ժողովրդավարական ուղղության հիմնադիրն էր:

    Ազգայնական գաղափարների տարածումը հայ իրականության մեջ 1880–ական թթ. կեսերից հանգեցրեց ազգային կուսակցությունների առաջացմանը:

    Ներկայացրեք արևմտահայ սահմանադրական շարժման առաջացման պատճառները և նշանակությունը:

    Արևմտահայերը շարունակում էին մնալ Օսմանյան կայսրության իրավազուրկ հպատակներ (ռայա): Կ. Պոլսի հայ մեծահարուստների` ամիրաների դասը, որը սուլթանական իշխանությունների հետ սերտ կապեր ուներ, միայնակ տնօրինում էր արևմտահայության կյանքի բոլոր հարցերը: XIX դ. կեսերից չհանդուրժելով այդ վիճակը՝ պոլսահայ մյուս խավերն ամիրայական դասի մենաշնորհը վերացնելու և իրենց իրավունքների համար պայքար ծավալեցին:

    1857 թ. մի խումբ մտավորականներՆ. Ռուսինյանը, Գ. Օտյանը և ուրիշներ, Կ.Պոլսի հայ համայնքի ընդհանուր ժողովի հաստատմանը ներկայացրին արևմտահայերի ներքին կյանքին վերաբերող կանոնադրության նախագիծ: Այդ կանոնադրությունը ստացավ «Ազգային սահմանադրություն» անվանումը: Նախագիծը, բացի հոգևորականներից ու ամիրաներից, որոշակի իրավունքներ էր տալիս նաև արևմտահայ մյուս խավերին: Դրա մեջ տեսնելով՝ իրենց իրավունքների սահմանափակում ամիրաները թուրքական իշխանությունների աջակցությամբ պայքար ծավալեցին սահմանադրության դեմ: Սակայն ժողովուրդը ոտքի կանգնեց իր իրավունքների պաշտպանության համար: Սահմանադրական շարժումն արժանացավ Կ. Պոլսի բազմահազար հայ առաջադիմական ուժերի աջակցությանը և դրա շնորհիվ ավարտվեց վերջիններիս հաղթանակով:

    Որո՞նք էին Զեյթունի 1862 թ. ապստամբության պատճառները, նշեք հայտնի մասնակիցների:

    Կիլիկիայի հյուսիս–արևելքում ընկած Զեյթուն լեռնային համայնքում ապրում էր շուրջ 40 հազար հայ: Քաջարի զեյթունցիները, շնորհիվ հերոսական պայքարի, շարունակում էին պահպանել իրենց ինքնավար կարգավիճակը: Նրանք ապրում էին փակ տնտեսությամբ. արտադրում էին իրենց անհրաժեշտ գրեթե ամեն ինչ, այդ թվում՝ զենք և միայն սահմանափակ քանակությամբ հարկեր վճարում Մարաշի փաշաներին:

    1862 թ. ամռանը թուրքական կառավարությունը Զեյթունը հպատակեցնելու նոր փորձ կատարեց: Թնդանոթներով զինված օսմանյան զորքը զանազան քոչվոր ցեղախմբերի ուղեկցությամբ շարժվեց լեռնագավառի վրա: Թուրքերն սկսեցին հրետակոծել հայկական դիրքերը: Սպանվեց մոտ 200 խաղաղ բնակիչ:

    Զենքի դիմած շուրջ հինգ հազար զեյթունցիների պայքարը գլխավորեցին չորս տանուտեր իշխանները` Մկրտիչ Յաղուբյանի հրամանատարությամբ: Հուլիսի վերջին Ս. Աստվածածնի վանքում գումարվեց ինքնապաշտպանության ղեկավարների խորհրդակցություն: Մարտիկները բաժանվեցին խմբերի՝ իրենց հրամանատարներով: Որոշվեց կռվել մինչև վերջին մարդը:
    Հայտնի մասնակիցներից էին Մահտեսի Գրիգոր վարդապետը, երիտասարդ ռազմիկ Մարկոս Թահճյանը։

    3. Հայ ազգային–ազատագրական շարժման ընթացքը որոշակիորեն կախված էր նաև Ռուսաստանյան կայսրության և մյուս խոշոր տերությունների արտաքին քաղաքականությունից, նրանց դիրքորոշումից: Շուտով միջազգային հարաբերությունների օրակարգում իր ձևակերպումն ստացավ Հայկական հարցը:

    Ո՞ր պատերազմի հետ կապված և ո՞ր պայմանագրերով միջազգային դիվանագիտության մեջ մտավ Հայկական հարցը։ Պարզաբանե՞ք հարցի էությունը: Արտահայտեք ձեր տեսակետը հարցի միջազգայնացման վերաբերյալ, գնահատեք հայտնի «16-րդ հոդվածը»:

    Ռուս-թուրքական պատերազմից հետո Պոլսի մերձակայքում գտնվող Սան Ստեֆանո ավանում կնքվեց ռուս-թուրքական հաշտության պայմանագիր։

    Սան Ստեֆանոյի պայմանագրով միջազգային դիվանագիտության մեջ առաջին անգամ ձևակերպում ստացավ Հայկական հարցը: Այն դարձավ XIX դ. երկրորդ կեսի և XX դ. սկզբների հայ քաղաքական կյանքի գլխավոր խնդիրը: Սան Ստեֆանոյի պայմանագրում Հայկական հարցը ձևակերպում ստացավ 16-րդ հոդվածով: Դրանով սուլթանական կառավարությունը պարտավոր էր Արևմտյան Հայաստանում ռուսների գրաված և կրկին Թուրքիային վերադարձվող գավառներում անհապաղ բարեփոխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից: Այդ միջազգային փաստաթղթում գործածվել է Հայաստան բառը: Դրանով թուրքական իշխանություններն ընդունում էին, որ այդ երկրամասը հայկական է:

    Պայմանագիրը նախատեսում էր, որ ռուսական զորքերը 6 ամիս ժամկետովմինչև բարեփոխումների իրականացումը, պետք է մնային Հայաստանում: Թուրքական իշխանությունները պարտավորվում էին նաև բռնություններ չգործադրել պատերազմում ռուսական զորամասերին աջակցած քրիստոնյաների նկատմամբ: 16-րդ հոդվածն իրականում չէր կարող բավարարել արևմտահայության պահանջները: Այդուհանդերձ, պայմանագիրը պարունակում էր նաև դրական կետեր. նախ՝ Արևմտյան Հայաստանի մի զգալի հատվածն անցնում էր ռուսական տիրապետության տակ: Երկրորդ՝ նոր ժամանակներում միջազգային փաստաթղթի մեջ թուրքական տիրապետության տակ գտնվող հայկական հողերն անվանվում էին Հայաստան։ Երրորդ Հայկական հարցի միջազգայնացումը ոգևորում էր հայերին և մղում ազատագրական նոր պայքարի:

    4. XIX դարի 60-ական թթ. վերջերից հայ ազատագրական պայքարը քայլ առ քայլ դրվեց կազմակերպված հիմքերի վրա: Առաջ եկան ազգային–քաղաքական կազմակերպությունները, որոնք գլխավորեցին հայ ժողովրդի պայքարը անկախության և ժողովրդավարական իրավունքների ձեռքբերման համար: Հայաստանի ազատագրության շարժումը մտավ զինված պայքարի փուլը:

    Թվարկե՛ք հայտնի խմբակներն ու կազմակերպությունները: Պարզաբանե՛ք ազգային կուսակցությունների ստեղծման անհրաժեշտությունը:

    Հայտնի խմբակներն ու կազմակերպություններն էին՝ Ալեքսանդրապոլի խմբակը՝ Բարենպաստ ընկերություն անվանմամբ, Մեծ Ղարաքիլիսայի՝ Հայրենիքի սիրո գրասենյակ կազմակերպությունը, արևմտահայերի առաջին կազմակերպությունը՝ Միություն ի փրկություն անունով։
    Ազգային կուսակցությունների ստեղծումը անհրաժեշտ էր հայ ազատագրական պայքարը կազմակերպելու համար։


    Պատրաստեք համառոտ զեկույց ազգային կուսակցություններից որևէ մեկի մասին՝ օգտվելով լրացուցիչ գրականությունից և համացանցի նյութերից:

    «ՄԻՈՒԹՅՈՒՆ Ի ՓՐԿՈՒԹՅՈՒՆ»,ազգային-ազատագրական գաղտնի խմբակ է: Հիմնվել է Վանում՝ 1872-ի մարտին: Խնդիրն էր՝ հանուն հայ ժողովրդի ազատագրության պայքար ծավալել թուրք և քուրդ հարստահարիչների դեմ: Խմբակի անդամները՝ Կ. Իսաջանյան, Մ. Սուրենյան, Կ. Նաթանյան, Պ. Միրախորյան և ուր., առաջնորդվում էին Մ. Խրիմյանի ե Գ. Սրվանձտյանի ազատագր. գաղափարներով: Նրանք հայ ժողովրդի ազատագրությունը կապում էին Ոուսաստանի օգնության հետ: 1872-ի մայիսին «Մ. ի փ.»-ի երկու ղեկավարներ՝ Հ. Կւսլոյանը և Ն. Շիրվանյանը, եկել են Երևան և Թիֆլիս՝ ռուս, իշխանությունների հետ կապեր հաստատելու և օգնություն հայցելու. Կովկասի փոխարքային հայտնել են ռուսահպատակություն ընդունելու իրենց ցանկությունը: Ըստ էության այսքանով էլ սահմանափակվել է խմբակի գործունեությունը: Բայց գոյատևելով շուրջ երկու տարի՝ այն իր գաղափարներն է տարածել Վանի և շրջակա գյուղերի հայերի մեջ:

    Որո՞նք էին հայդուկային շարժման առաջացման պատճառները: Թվարկե՛ք ձեզ հայտնի հայդուկների:

    Ներկայացրե՛ք ձեր սիրելի ֆիդայու կերպարը, մեկնաբանեք ձեր ընտրությունը:

    Հայդուկային շարժումը պարտիզանական շարժում է։ Հայդուկները (հունգարերեն՝ հետևակ) կամ ֆիդայիները (արաբերեն՝ զոհ, այսինքն՝ ինքնազոհ) վրիժառուներ էին, ովքեր բարձրանում էին լեռները, հեռանում անտառները և փոքրիկ խմբերով անզիջում պայքար ծավալում օսմանյան իշխանությունների դեմ: Նրանք հաճախ անձնական վրիժառություն էին իրականացնում թուրք ու քուրդ ատելի պաշտոնյաների նկատմամբ: Նշանավոր հրապարակախոս ու գրող Րաֆֆին նրանց անվանել է ժողովրդական վրիժառուներ ու հեղափոխականներ:
    Արևմտյան Հայաստանում հայդուկային շարժման հանդես գալը պատահական երևույթ չէր: Այն հետևանք էր արևմտահայության քաղաքական և սոցիալ–տնտեսական ծանր վիճակի: Հայդուկային պայքարը հատկապես ուժեղացավ 1890–ական թթ.: Ազգային կուսակցությունները, մասնավորապես` դաշնակցությունը, սկսեցին ուղղորդել շարժումը:
    Առաջին հայդումներից էին Մարգար վարժապետը, Արաբոն, Թորոս Ծառուկյանը և ուրիշներ։

    Արաբո (Առաքել, Ստեփանոս Մխիթարյան, 1863 – 1893), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, առաջին ֆիդայիներից (1880-ականներին)։

    Արաբոն Սասունում հայդուկային շարժման ռահվիրան էր, ժողովրդական վրիժառուների անդրանիկ խմբի կազմակերպողն ու ղեկավարը: Նրա իսկական անունը Առաքել էր:

    Ծնվել է Բռնաշենի Կուռթեր գյուղում 1863 թվականին: Սովորել է Առաքելոց վանքի դպրոցում: Փայլուն ընդունակությունների տեր էր: Նրան սպասում էր կրոնական ծառայությունը, բայց Արաբոն ընտրեց կյանքի այլ ուղի՝ ժողովրդի պատվի, իրավունքների ու ազատագրության համար պայքարի ծանր, փշոտ ու վտանգներով լեցուն ուղին: Նա հրաժարվեց կրոնական կոչումներից, հեռացավ վանքից ու վերցրեց պադուխտի ցուպը: Գնաց Հալեպ, մշակ դարձավ, վաստակած գումարով հրացան գնեց և վերադառնալով կազմակերպեց մի խումբ, որը կռվում էր քրդական աշիրեթների ու թուրքական ճնշողների դեմ:
    Արաբոյի հայդուկային խմբի գործողությունների մեթոդն էր՝ արագ, հանկարծակի ու աներևույթ: Նա անընդհատ կռիվների մեջ էր: Ժամանակակիցներն ասում էին. «Առավոտյան Արաբոյին կարելի էր հանդիպել Մուշ քաղաքի մոտակայքում, իսկ երեկոյան նա արդեն Մարաթուկի գագաթին էր»:

    Արաբոն փխրուն հոգի ուներ, բայց անխնա էր թշնամու և նամանավանդ, դավաճանների հանդեպ:

    Նա գործողություններ է ծավալել Սասունի, Տարոնի գյուղերում։ Ինքնապաշտպանության նպատակով կազմակերպել է զինված խումբ։ 1892-ին թուրք իշխանությունները Բերդակ գյուղում ձերբակալել են Արաբոյին, դատապարտել 15 տարվա բանտարկության, սակայն Արաբոն փախել է բանտից՝ շարունակելով իր գործունեությունը։

    Գյոլ Առաշի ձորում Արաբոն ընդհարվել է քրդերի հետ և զոհվել։

    Արաբոյին են պատկանում հետևյալ խոսքերը.
    «Հային այնքան պետք է ուժեղացնել, որպեսզի նրա աստղը պայծառանա և ուժ ունենա մինչև Շամ քշելու եկվոր անօրեններին»:


    5. Հայ ժողովուրդը շարունակում էր հաստատակամորեն պայքարել իր պատմական իրավունքների վերականգնման և ժամանակի առաջադիմական միտումներին համահունչ զարգանալու համար: Սակայն հոգեվարք ապրող Օսմանյան կայսրությունը քաղաքակիրթ մոտեցում որդեգրելու փոխարեն որոշել էր բարբարոսական լուծում տալ Հայկական հարցին:

    Ո՞վ էր հայերի ցեղասպանական ծրագրի առաջին հեղինակն ու իրագործողը: Ի՞նչ հետևանքներ ունեցան 1890–ական թթ. հայկական կոտորածները: Վերհանե՛ք Սասունի, Զեյթունի և Վանի հերոսական կռիվների նշանակությունը:

    Բեռլինի պայմանագրի 61-րդ հոդվածը շուտով մոռացվեց սուլթան Համիդ II-ի կողմից: Ավելիննա նախընտրեց այդ հոդվածի կենսագործման այլ ճանապարհ, այն է հայերին բնաջնջելու ուղին. չկա հայ ժողովուրդ, չկա և Հայկական հարց:

    Սուլթանը պաշտոնապես պետական գաղափարախոսություն դարձրեց պանիսլամիզմը (համաիսլամականություն) և պանթյուրքիզմը (համաթուրքականություն): Պանիսլամիզմի գաղափարն իշխանություններին հնարավորություն էր տալու Թուրքիայի դրոշի ներքո միավորելու իսլամադավան, իսկ պանթյուրքիզմըթուրքալեզու ժողովուրդներին: Երկու դեպքում էլ սրբազան պատերազմի՝ ջիհադի կոչ էր արվում բոլոր ոչ մահմեդականների գյավուրների (անհավատներ) դեմ: Հատկանշական է` անհավատների շարքում համիդյան իշխանություններն առաջինը նկատի ունեին հայերին:

    Հայերի առաջին զանգվածային կոտորածներն սկսվեցին 1890–ական թթ. սկզբին նախ Կարինում, ապա՝ Կ. Պոլսում: Օսմանյան մայրաքաղաքի Գում Գափու թաղամասում ոստիկանությունը կրակ բացեց խաղաղ հայ ցուցարարների վրա: Եղան զոհեր ու ձերբակալություններ: Շուտով տեղական բնույթ ունեցող ջարդերը տարածվեցին ամբողջ կայսրությունում:
    Սասունի, Զեյթունի և Վանի ինքնապաշտպանական մարտերի շնորհիվ հնարավոր եղավ կանխել բազմաթիվ մարդկանց կոտորածը։

    Բազմահազար արևմտահայեր գաղթեցին տարբեր երկրներ, հայկական մի շարք գավառներ՝ հայաթափվեցին և բնակեցվեցին թուրքերով ու քրդերով: Ջարդերից խուսափելու նպատակով շատ հայեր ստիպված ընդունեցին մահմեդականություն: Օսմանյան կայսրությունում 1890–ական թթ. ոչնչացվեց շուրջ 300 հազար հայ: Այս կոտորածները բնորոշվում են մեկ ընդհանուր անվանումով՝ ցեղասպանություն: Սուլթան Համիդին չհաջողվեց 1890–ական թթ. հայությանը ցեղասպանելու իր հրեշավոր ծրագիրը ավարտին հասցնել: Համաշխարհային հանրության բարձրացրած ձայնը և արևմտահայերի ինքնապաշտպանական կռիվները ձախողեցին նրա ծրագիրը:

    Հայոց պատմություն ,Էջ 184-185, ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները և հիմնավորել:

    1727թ․ մարտ-Հալիձորի հաղթական ճակատամարտը

    Հալիձորի ճակատամարտը զինաբախում է Սյունիքի հայ ազատագրական շարժման զինված ուժերի և օսմանյան բանակի ու նրան միացած մի քանի ֆեոդալների միացյալ զորքերի միջև։ Տեղի է ունեցել 1727 թվականի մարտին, Հալիձորի բերդի մոտ։

    Ռուս-թուրքական պայմանագրի կնքումից (1724) հետո Անդրկովկասում նվաճողական քաղաքականությունը վերսկսած Թուրքիան, զավթելով Հայաստանի մեծ մասը, 1725-ի գարնանը ստվար բանակով ներխուժել է Սյունիք։ Թուրք հրոսակների և նրանց միացած Ղարաբաղի խանության, Բարգուշատի և կարաչոռլուների ֆեոդալների զորախմբերի դեմ երկամյա անհավասար պայքարից հետո Դավիթ Բեկի զորքն ամրացել է Հալիձորում։ Պաշարման յոթերորդ օրը հայկական զորաջոկատները Մխիթար Սպարապետի և Տեր Ավետիսի առաջնորդությամբ անսպասելի հարվածել են թշնամու համեմատաբար թույլ`   աջ թևին։ Օսմանցիների և նրանց դաշնակիցների բազմահազար բանակը, խուճապի մատնված, հետապնդողների հարվածների տակ նահանջել է Մեղրի՝ մարտադաշտում թողնելով հազարավոր սպանվածներ, մարտական դրոշներ, զինամթերք, հանդերձանք։ Հալիձորի ճակատամարտում ձեռք բերած հաղթանակը մեծապես նպաստել է Սյունիքի և Արցախի հայ ազատագրական շարժման համախմբմանը։

    1759-1770 Հովսեփ Էմինի գործունեությունը Հայաստանում

    Հովսեփ Էմինը ծնվել է 1726թ. Պարսկաստանի Համադան քաղաքում, որտեղից նրանց ընտանիքը տեղափոխվել էր Կալկաթա: Նա ծանոթ էր ինչպես պարսկա-թուրքական լծի տակ գտնվող հայ ժողովրդի վիճակին, այնպես էլ ականատես էր Հնդկաստանում հայ վաճառականության դժվարին կացությանը: Երիտասարդ Էմինը որոշում է գնալ Անգլիա, սովորել ռազմական գործը և ձեռնամուխ լինել Հայաստանի ազատագրմանը: Նրան ոգևորում էին Արցախի և Սյունիքի ազատագրական պայքարի մասին տեղեկությունները, որտեղ հայերը տարիներ շարունակ համառ կռիվներ էին մղում հայրենիքի ազատագրության համար: 1751թ. Էմինը, հակառակ հոր կամքին, որը նրան ուզում էր վաճառական դարձնել, ծառայության է մտնում Անգլիա մեկնող մի նավում և ուղևորվում Անգլիա: Անգլիայում Հովսեփ Էմինն ընդունվում է Վուլվիչի զինվորական ակադեմիան, ծանոթանում անգլիական քաղաքական ու պետական գործիչների հետ: Ակադեմիայում նա հմտանում է ռազմական գործի մեջ: Այնուհետև Էմինը մեկնում է Գերմանիա՝ մասնակցելու Ֆրանսիայի դեմ մղվող պատերազմին: 1759թ. Հովսեփ Էմինը գալիս է Հայաստան, որտեղ մոտիկից ծանոթանում է տիրող իրավիճակին: Նա համոզվում է, որ թուրքական տիրապետության դեմ ազատագրական պայքար կարելի է սկսել միայն որևէ հարևան տերության օժանդակությամբ: Այդպիսի հնարավոր դաշնակից կարող էր լինել Ռուսաստանը կամ Վրաստանը: Ռուսաստանը աշխարհաքաղաքական շահեր ուներ Հայաստանում, իսկ Վրաստանը հանդիսանում էր հարևան և քրիստոնյա պետություն։ Արցախի իրադրությանը ծանոթանալու համար Հովսեփ Էմինը Շուշիում այցելում է Իբրահիմ խանին, ապա մեկնում Գանձասար։ Սակայն այնտեղ նրան հայտնում են, որ Սիմեոն Երևանցին հրամայել է չընդունել և չօժանդակել իրեն։ Հովսեփ Էմինը կրկին վերադառնում է Ռուսաստան։ Շամախիում լսելով, որ Խոյի ու Սալմաստի քրիստոնյաները պատրաստ են իրեն տրամադրելու 18․000 զինվոր, Էմինը ճանապարհվում է Խոյ։ Սակայն պահանջվող գումարը չունենալով՝ նա չի կարողանում զորք վարձել։ Անհաջողություններից հուսահատված՝ Էմինը 1770 թ․ վերադառնում է Հնդկաստան։

    1804թ․ ռուս-պարսկական պատերազմ

    1804 թվականին, Ռուսական կայսրությունը պատերազմ է հայտարարում Պարսկաստանի դեմ, և 1804 թվականի Մայիսին, պաշարում և գրավում է Երևանի բերդը, բայց Պարսիկները նրանց հանում են Երևանից։ 1805 թվականին, Ռուսական զորքերը մտնում են Շիրակ և գրավում են։ 1808 թվականին, երկրորդ անգամ, Պաշարում են Երևանի բերդը, գրավում, բայց այս անգամ նրանք կարողանում են պահել այն։ 1812 թվականին, քանի որ Նապոլեոնական Ֆրանսիան հարձակվել էր Ռուսական կայսրության վրա, Պարսկաստանը առիթից օգտվելով հարձակվում է Ռուսաստանի վրա և 1813 թվականին, երբ Ֆրանսիային ջախջախում են, Ռուսական կայսրությունը անմիջապես հարձակվում է Պարսկաստանի վրա։ 1813 Հոկտեմբերի 12-ին, Գյուլիստանում ստորագրվում է խաղաղության պայմանագիր, և Արևելյան Հայաստանի մեծ մասը հանձնում են Ռուսական կայսրության, բայց Երևանի և Նախիջևանի խաները մնում են Պարսկաստանի մոտ։

    1812թ․ մայիսի 16-Բուխարեստի հաշտության պայմանագիր

    Բուխարեստի պայմանագիրը ռուս-թուրքական 1806-1812 թվականների պատերազմից հետո Օսմանյան Թուրքիայի և Ռուսական կայսրության միջև կնքված հաշտության պայմանագիր է։ Հաշտությունը մի կողմից ստորագրել է ռուս գեներալ Միխայիլ Կուտուզովը, իսկ մյուս կողմից՝ մոլդովահայ ազդեցիկ գործիչ Մանուկ Բեյը 1812 թվականի հուլիսի 5-ին՝ Մոլդովական իշխանության Բուխարեստ քաղաքում։

    Ըստ Բուխարեստի պայմանագրի՝ Պրուտ և Դնեստր գետերի միջև ընկած Մոլդովական իշխանության արևելյան շրջանները անցնում էր Ռուսական կայսրությանը: Ռուսաստանը նաև հստակ ձևակերպումներով պաշտպանում էր Դանուբի նկատմամբ իր իրավունքները։

    Պայմանագրի 8-րդ հոդվածով Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր տարածք հատկացնել և ինքնավարություն շնորհել Սերբիային։ Այնուամենայնիվ, Բուխարեստի պայմանագրի ստորագրմամբ Ռուսաստանը հերթական անգամ ոտնահարում է հայ և վրաց ժողովուրդների ազգային շահերը։ Մոլդովայի դիմաց ռուսները Թուրքիային են հանձնում արևմտյան Վրաստանի մեծ մասը, Փոթի և Անապա նավահանգիստները, ինչպես նաև Ախալքալաքի շրջանը։

    1806 թ․ դեկտեմբեր — Ռուս-թուրքական պատերազմ

    Ռուս-թուրքական պատերազմները մինչև XVIII դարի 1-ին կեսը Ռուսաստանի համար եղել են պաշտպանական և ուղղված էին Օսմանյան կայսրության նվաճումների ու նրա վասալ Ղրիմի խանության ասպատակությունների դեմ: XVIII դարի 2-րդ կեսից դրանք պայմանավորված էին Մերձավոր Արևելքում միջազգային հարաբերությունների սրմամբ, Օսմանյան կայսրության հպատակ ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարով, դեպի Բալկաններ ու Կովկաս Ռուսաստանի ազդեցության ուժեղացմամբ:

    1813 թ. Գյուլիստանի հաշտության պայմանագրի կնքումը

    Գյուլիստանի հաշտության պայմանագիրով Ռուսաստանին անցան Դաղստանը, Վրաստանը, Մեգրելիան, Իմերեթիան, Գուրիան, Աբխազիան, Բաքվի, Ղարաբաղի, Շիրվանի, Դերբենդի ու Թալիշի խանությունները, Լոռու, Ղազախի, Շամշադինի, Իջևանի, Շիրակի և Զանգեզուրի շրջանները։

    Ռուսաստանը Կասպից ծովում ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք ստացավ։ Երկու երկրների վաճառականներին ազատ առևտրի իրավունք տրվեց։ Առաջադիմական նշանակություն ունեցավ Անդրկովկասի ժողովուրդների համար: 

    Նրանք ազատվեցին պարսկական և թուրքական զավթիչների մշտական արյունալի և կործանարար հարձակումներից, վերջ գտավ ֆեոդալական տարանջատվածությունը։ 1828թ.-ի Թուրքմենչայի հաշտության պայմանագրի կնքումով Գյուլիստանի հաշտության պայմանագրը չեղյալ համարվեց:

    1827 թ. Երևանի բերդի գրավումը

    Երևանի բերդի գրավում հոկտեմբեր, 1827 թվական, ցարական զորքերի կողմից Երևանի խանության մայրաքաղաք Երևան բերդաքաղաքի պաշարումը, որը տեղի է ունեցել 1827 թվականի հոկտեմբերի 1-ին։ Վերջինս դարձել է Ռուսական կայսրության կուլմինացիոն փորձը՝ Անդրկովկասի նկատմամբ իր վերահսկողությունը հաստատելու գործում։

    1828 թ. մարտ Հայկական մարզը

    Թուրքմենչայի պայմանագրի վավերացումից (փետրվարի 10, 1828) հետո՝ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու ժամանակ հայ ազնվականները Խաչատուր Լազարյանի գլխավորությամբ Հայաստանի ինքնավարություն ստեղծելու նախագիծ են ներկայացնում, ըստ որի Ռուսաստանի հովանու ներքո Արևելյան Հայաստանում ստեղծվելու էր ինքնավարություն՝ սեփական օրենքներով, զինանշանով և դրոշով, ինչպես նաև՝ սահմանապահ զորքով։ Հայ եկեղեցին պահպանելու էր իր իրավունքները։

    Լազարյանի նախագծի փոխարեն Նիկոլայ I Ռոմանով կայսեր 1828 թվականի մարտի 21-ի հրամանագրով ստեղծվում է Հայկական մարզը։ Դրա մեջ մտել են Արևելյան Հայաստանի այն տարածքները, որոնք Թուրքմենչայի պայմանագրով անցել էին Ռուսական կայսրությանը՝ Երևանի և Նախիջևանի նախկին խանությունները և Օրդուբադի գավառը։ Արևելյան Հայաստանի մյուս տարածքները՝ Գյանջայի (Գանձակ) և Ղարաբաղի խանությունները (Արցախ), Շորագյալի (Շիրակ) Բորչալուի (Լոռի) ու Ախալքալաքի (Ջավախք) գավառները դուրս են մնում Հայկական մարզի տարածքից։ Արևելյան Հայաստանի մյուս տարածքները՝ Վասպուրականի արևելքը և Պարսկահայքը մնացին Պարսկաստանի կազմում։

    1878 թ․ հունիսի 1 — հուլիսի 1 Բեռլինի վեհաժողովը

    1878 հունիսի 1-ից (հունիսի 13) առ հուլիսի 1-ը (13) Բեռլինում տեղի է ունեցել միջազգային կոնգրես, որը Մեծ Բրիտանիայի և Ավստրո-Հունգարիայի ջանքերի արդյունքում հրավիրվել էր Սան-Ստեֆանոյի պայմանագրի վերանայման նպատակով։ Մասնակից պետություններն էին՝ Ռուսաստանը, Օսմանյան կայսրությունը, Անգլիան, Ավստրո-Հունգարիան, Ֆրանսիան, Իտալիան և Գերմանիան։ Կոնգրեսն ավարտվել է փաստաթղթի ընդունմամբ, որը պատմության մեջ մտել է Բեռլինի դաշնադրություն (տրակտատ) անունով։ Կոնգրեսի արդյունքներից մեկն այն էր, որ Արևմտյան Հայաստանի հարցը միջազգային դիվանագիտության մեջ մտավ որպես «Հայկական հարց»։

    1862 թ․ օգոստոս Զեյթունի ապստամբությունը

    Զեյթունի առաջին ապստամբությունը տեղի ունեցել 1862 թվականին օսմանյան կայսրության և Զեյթունի հայերի միջև։ Զեյթունի շրջանը երկար ժամանակ եղել է ինքնավար, գրեթե անկախ հայկական շրջան Օսմանյան կայսրության կազմում։ 1862 թվականի ամռանը Օսմանյան կայսրության սուլթանը փորձել է վերացնել Զեյթունի ինքնավարությունը, սակայն դա նրան չի հաջողվել։

  • Ֆիզիկա

    1. Բացատրեք «էներգիայի էկոլոգիապես մաքուր աղբյուր» արտահայտության իմաստը:

    Այն էներգիան, որն օգտագործելիս չի աղտոտում շրջակա միջավայրը, համարվում է էներգիայի էկոլոգիապես մաքուր աղբյուր։ Օրինակ՝ երկրագնդի գետերի հոսող ջուրն օժտված է ահռելի էներգիայով, որը կարելի է օգտագործել էներգիայի բնական աղբյուրների` գազի, նավթի, քարածխի փոխարեն։

    2. Ի՞նչ նպատակով են օգտագործում ջրի էներգիան: Բերեք օրինակներ:

    Ջրի էներգիան առավելապես օգտագործում են էլեկտրաէներգիա ստանալու համար: Մեծ բարձրությունից թափվող ջուրը հիդրոէլեկտրակայանում (ՀԷԿ) պտտում է տուրբինը, որին կցված էլեկտրական գեներատորում արտադրվում է էլեկտրաէներգիա:

    3. Ի՞նչ նպատակով են օգտագործում քամու էներգիան: Բերեք օրինակներ:

    Քամու էներգիան օգտագործում են հողմային էլեկտրոկայաններում՝ էլեկտրաէներգիա ստանալու համար:Քամու էներգիան լայնորեն օգտագործում են այն երկրներում, որտեղ դրանք հաճախակի են, և ունեն նավթի, գազի, քարածխի լուրջ կարիք: Քամու էներգիայի օգտագործման ոլորտում առաջատարներ են Գերմանիան, Դանիան, Իսպանիան, ԱՄՆ-ը: Հայաստանի Հանրապետությունում ևսկան քամու էներգիայի օգտագործման լուրջ հնարավորու թյուններ, և մեծ ուշադրություն է դարձվում մեր երկրում հողմաէներգետիկայի զարգացմանը:

    4. Որո՞նք են հիդրոէլեկտրակայանների և հողմաէլեկտրակայանների առավելություններն ու թերությունները:

    Հիդրոէլեկտրակայան (ՀԷԿ), Էլեկտրակայանների տեսակ, որտեղ ջրի հոսքի էներգիան փոխակերպվում է էլեկտրական էներգիայի։

    Հողմաէլեկտրակայաններն ունեն մի շարք առավելություններ՝ չեն աղտոտում շրջակա միջավայրը, տեխնիկական առումով բարդ չեն և համեմատաբար էժան են: Սակայն ունեն մի շարք թերություններ: Քամին շատ անկայուն է իր անսպասելի պոռթկումներով և թուլացումներով, հաճախ փոխում է ուղղությունը, որն էլ դժվարացնում է նրա օգտագործումը:

    Չնայած հիդրոէլեկտրակայանները շրջակա միջավայ րը չեն աղտոտում թունավոր նյութերով, այնուամենայնիվ որոշ դեպքերում դրանք անցանկալի ազդեցություններ են ունենում բնական միջավայրի վրա: Օրինակ` կառուցված ամբարտակներն ու ջրամբարները ծածկում են մեծ մակերեսով բերրի հողեր և անտառներ, խոչընդոտում ձվադրման համար դեպի գետի ակունք ձկների վտառների տեղաշարժը և այլն:

  • Քիմիա

    1. Ըստ հաղորդականության`ինչպե՞ս են դասակարգվում ջրում լուծելի նյութերը:

    Ըստ հաջորդականության ջրում լուծելի նյութերը բաժանվում են 2խմբի` էլեկտրոլիտներ և ոչ էլեկտրոլիտներ։

    1. Ո՞ր նյութերն են էլեկտրոլիտները: Առաջարկե՛ք էլեկտրոլիտների հինգ օրինակ:
    1. Ո՞ր նյութերն են ոչ էլեկտրոլիտները: Առաջարկե՛ք ոչ էլեկտրոլիտների երեք օրի- նակ:

    Ոչ էլեկտրոլիտներն այն նյութերն են, որոնց ջրային լուծույթներն էլեկտրական հոսանք չեն հաղորդում, օրինակ ՝ օրգանական միացությունների մեծ մասը, ինչպես նաև ՝ մի շարք անօրգանական նյութեր ՝ թթվածինը (O2), ազոտը (N2), ազոտի (I) օքսիդը (N2O) և այլն:

    1. Հետևյալ նյութերից երկու սյունակով դուրս գրեք համապատասխանաբար էլեկ- տրական հոսանքի հաղորդիչներն ու էլեկտրական հոսանքի ոչ հաղորդիչները (պինդ վիճակում).

    պղինձ, փայտ, ալյումին, կալցիումի ֆտորիդ, բամբակ, երկաթ, մարմար, արծաթ, կալիումի բրոմիդ, նատրիումի հիդրօքսիդ:

    Հաղորդիչներ-պղինձ, ալյումին, երկաթ, արծաթ։

    Ոչ հաղորդիչներ-փայտ, կալցիումի ֆտորիդ, բամբակ, մարմար, կալիումի բրոմիդ, նատրիումի հիդրօքսիդ։

    5)Հետևյալ նյութերից երկու սյունակով դո՛ւրս գրեք համապատասխանաբար ոչ էլեկտրոլիտներն ու էլեկտրոլիտները. քլորաջրածին, խաղողաշաքար, էթիլ սպիրտ, նատրիումի նիտրատ, ացետոն,ազոտական թթու, կալիումի քլորիդ, ավազ:

    Էլեկտրոլիտ-քլորաջրածին, նատրիումի նիտրատ, ազոտական թթու, կալիումի քլորիդ։

    Ոչ էլետրոլիտ-էթիլ սպիրտ, խաղողաշաքար ացետոն, ավազ։

  • Քիմիա

    Նպատակը՝

    1. Սովորողների մոտ զարգացնել ավանդույթների,ծեսերի  կատարման սովորույթները և ֆրանք դարձնել ուսումնական
    2. Նախագծերը առցանց ուսուցման ժամանակ դարձնել ընտանեկան
    3. Զարգացնել ինքնուրույն աշխատելու ունակությունը,մեդիակրթությունը
    4. Բացահայտել սննդային ներկերը,որոնք օգտագործվում են զատիկի ծեսի ժամանակ ձվերը ներկելու համար

    Ընթացքը մեկ շաբաթ
    Սովորողներին առաջադրվող հարցեր՝

    • Բացատրել ծեսի իմաստը

     Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում են որպես Զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։

    • Ինչ գույներ է օգտագործում ձեր մայրիկը հավկիթները ներկելու համար

    Մենք օգտագործում ենք սոխի կեղևը, նաև օգտագործում ենք սննդային գունավոր ներկեր։ Սոխի կեղևն օգտագործում ենք, որպիսի ձվերը կարմիր գույնի լինեն։ Ի տարբերություն մնացած ներկերի, սոխի կեղևը վնասակար հատկություն չունի, և հանգիստ կարող եք ուտել այն ձուն, որը սոխի կեղևով եք ներկել։

    • Ինչ քիմիական բաղադրություն ունեն այդ ներկերը

    Գիտնականները վերլուծել են արդյունաբերության մեջ որպես սննդի ներկ օգտագործվող մի շարք միացությունների օպտիկական հատկություններն ու պարզել են, որ դրանցից երեքը կարող են օգտագործվել որպես լուսակլանիչ։ Դրանք են՝ սինթետիկ դեղին ներկը՝ E102 ինդեքսով, բնական դեղին ներկը՝ E100 ինդեքսով ու կարմրա-մանուշակագույնը՝ E163 ինդեքսով։ Բացի այդ՝ որպես կլանիչ պիտանի են նաև ոսկու կենսահամատեղելի նանոմասնիկները։

    • Ինչ վնաս կարող են պատճառել այդ ներկերը մարդու օրգանիզմին

    Եթե այդ ներկերը սննդային չեն, ապա դրանք մարդու մոտ կարող են առաջացնել թունավորումներ, մարսողական խանգարումներ և ալերգիա, ինչը վնասակար է։ Իսկ եթե ուտելի են, ապա խնդիրներ չեն առաջացնի։

    • Ինչ քիմիական բաղադրություն ունի հավկիթը,հավկիթի կեղևի բաղադրությունը

    Քիմիական բաղադրությունը կախված է թռչնի տեսակից, տարիքից, սնվածության աստիճանից, կերակրումից, ձվարկման ժամկետից և այլ գործոններից։

    • Հավկիթի մեջ մտնող նյութերի օգուտն և վնասը:

    Օգուտ

    1․ Հավկիթները պարունակում են սննդարար նյութեր ու վիտամիններ, ինչի շնորհիվ հաճախ նշանակվում են կանխարգելիչ ու թերապևտիկ նպատակներով:

    2․ Հավկիթը հարուստ է A, D, E, ինչպես նաև B խմբի վիտամիններով և տարբեր հանքանյութերով:

    3․ Թարմ հավկիթի սպիտակուցն օգտագործվում է տարբեր բորբոքային հիվանդությունների դեպքում (օրինակ՝ սուր ացիդոզի՝ օրգանիզմում թթվահիմնային բալանսի բարձրացման դեպքում):

    4․ Հում ձվի սպիտակուցը չի գրգռում ստամոքսի լորձաթաղանթը և շատ արագ յուրացվում է: Հավկիթը կարելի է օգտագործել նույնիսկ խոցային հիվանդության դեպքում, սակայն սպիտակուցն օգտագործելիս հարկավոր է շատ զգույշ լինել ենթաստամոքսային գեղձի բորբոքման դեպքում:

    5․ Հավկիթը շատ հեշտ մարսվում ու յուրացվում է օրգանիզմի կողմից: Բացի այդ, այն դիետիկ մթերք է. հում հավկիթը պարունակում է ընդամենը 149 կկալ:

    6․ Հում հավկիթը շատ արդյունավետ միջոց է ձայնալարերը վերականգնելու համար:

    7․ Հավկիթը շատ օգտակար է նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում, ուստի խորհուրդ է տրվում ներառել այն նման խնդիրենրից տառապող հիվանդների սննդակարգում: Բացի այդ, այն օգտագործվում է նաև նեյրոգեն արդյունաբերական քիմիկատների (սնդիկ, մկնդեղ և այլն) հետ աշխատող մարդկանց բուժման և հավանական խնդիրների կանխարգելման համար:

    8․ Հավկիթում պարունակվող լեցիտինի և երկաթի համադրությունը նպաստում է արյունաստեղծման գործընթացի բարելավմանը:

    9․ Բացի այդ, այս մթերքը կարգավորում է զարկերակային ճնշումը:

    10․ Վերջին ուսումնասիրություններն ապացուցում են նաև, որ հավկիթն օգնում է ազատվել ավելորդ քաշից՝ առանց օրգանիզմին վնաս հասցնելու:

    11․ Հավկիթը բարելավում է թոքերի աշխատանքը, ինչպես նաև պայքարում է բակտերիաների դեմ և նվազեցնում օնկոլոգիական հիվանդությունների առաջացման հավանականությունը:

    Վնաս

    1․ Սակայն հարկ է նշել, որ հավկիթն օգտակար է ոչ բոլորի համար: Կան մարդիկ, որոնց օրգանիզմն ունակ չէ մարսել հավկիթը:

    2․ Հավկիթը կարող է նաև ալերգիկ ռեակցիա առաջացնել որոշ երեխաների մոտ, սակայն հաճախ այս խնդիրն անհետանում է ժամանակի ընթացքում: Այնուամենայնիվ՝ որոշ դեպքերում ալերգիան կարող է պահպանվել մարդում ամբողջ կյանքի ընթացքում:

    3․ Որոշ բժիշկների պնդմամբ՝ հավկիթը չի կարելի օգտագործել շաբաթական երեք անգամից ավել, քանի որ այն կարող է բարձրացնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը:

    4․ Հարկ է նաև հիշել, որ հավկիթի չարաշահումը կարող է հանգեցնել նյութափոխանակության խանգարման:

  • Քիմիա

    ՀԱՐՑԵՐ, ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ

    1. Ինչպե՞ս են փոխվում նյութերի խտությունները գազ հեղուկ → պինդ վիճակների անցնելիս.

    ա) ցանկացած նյութի դեպքում

    Ընդհանրապես, երբ նյութը գազից վերածվում է հեղուկի, մոլեկուլները կամ ատոմները մոտենում են միմյանց՝ նվազեցնելով ծավալը, ինչի արդյունքում խտությունը մեծանում է։

    բ) ջուր նյութի դեպքում

    Որպես կանոն, նյութերը փոքրանում են, երբ սառչում են, բայց ջուրն ընդարձակվում է, ինչը պայմանավորված է սառույցի ջրի մոլեկուլների կառուցվածքով:

    1. Սառույցը հեղուկ ջրի փոխարկվելիս ինչպե՞ս է փոխվում ծավալը.

    ա) մնում է անփոփոխ

    բ) փոքրանում է աննշան չափով

    գ) մեծանում է

    դ) փոքրանում է զգալի չափով

    1. Ինչո՞ւ է ջրով լիքը ապակյա փակ շիշը ջարդվում սառցախցիկում պահելիս:
      Սառցախցիկում, որտեղ ջերմաստիճանը շատ ցածր է ջրի սառեցման կետից, շշի ներսում ջուրը կարող է սառչել: Այնուամենայնիվ, սառեցման հետ կապված ծավալի ավելացումը կարող է բավականաչափ մեծ ճնշում ստեղծել, որպեսզի ապակե շիշը կոտրվի:
    2. Ինչո՞ւ ամռանը ջրի ջերմաստիճանն էական փոփոխության չի թարկվում:
      Ամռանը ջրի ջերմաստիճանը էապես չի փոխվում ջրի բարձր ջերմունակության պատճառով և քանի որ ջուրը վատ ջերմահաղորդիչ է։
    3. Որքա՞ն են՝ ա) 18 գ բ) 36 գ) 54 գ զանգվածներով ջրի

      Բանաձևը՝ զանգված=ծավալ*խտություն, 4°C ջերմաստիճանի ջրի համար խտությունը մոտ 1գ/մլ է

    ա) նյութաքանակները

    բ) ծավալները 4°C-ում

    ա) 18 մլ

    բ) 36 մլ

    գ) 54 մլ

    1. Ի՞նչ ծավալով (լ,ն.պ.) ջրածին կանջատվի 90 գ ջրի և 80 գ կալցիումի փոխազդեցությունից:
      2H2O+Ca=Ca(OH)2+H2
      n(H2O)=m/M=90գ/18=5մոլ
      n(Ca)=80գ/40=2մոլ
      2մոլ/1մոլ
      xլ/22,4լ
      x=2×22,4=44,8լ(H2)
    2. Մագնեզիումի և սիլիցիումի խառնուրդն առանց օդի մուտքի շիկաց– նելիս ստացվում է աղանման նյութ, որը ջրով քայքայվում է՝ առաջացնելով սիլան’ SiH4, գազը: Ի՞նչ քանակով (մոլ) մագնեզիում կպահանջվի 33,6 լ (ն.պ.) սիլան ստանալու համար:
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы